Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Սերժ Սարգսյանը գնաց ԱԺ

Սերժ Սարգսյանը գնաց ԱԺ
16.04.2020 | 21:32

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եկավ Աժ՝ մասնակցելու Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին: Նա չպատասխանեց խորհրդարանի շենքի մուտքի մոտ հավաքված լրագրողների հարցերին, խոստացավ արտակարգ դրության ավարտից հետո հրավիրել ասուլիս՝ բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, և պատասխանել նրանց՝ միայն Ապրիլյան պատերազմին վերաբերող հարցերին: Երրորդ նախագահը նաև հայտնեց, որ իր գրասենյակը հայտարարություն կտարածի:

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ